|
Ընկերության միակ մասնակից և բաժնեմասերի 100% սեփականատեր է հանդիսանում Վիժն Ֆանդ Ինթերնեյշնլ կրոնական շահույթ չհետապնդող կորպորացիան (գրանցված` ԱՄՆ, 91016, Կալիֆորնիա, Մոնրովիա, Վեսթ Չեսթնաթ Ավենյու 800 հասցեում):
 
Վիժն Ֆանդը Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ բարեգործական կոորպորացիայի մասնագիտացված միկրոֆինանսական կառույցն է:
1993թ. Վորլդ Վիժնը սկսեց իրականացնել միկրոֆինանսավորման ծրագիր աղքատների տնտեսական վիճակը բարելավելու համար: 2003թ. Վորլդ Վիժնը, գիտակցելով այս առաքելության կարևորությունը և համալիր մոտեցման անհրաժեշտությունը, իր ենթակամիկրոֆինանսական կազմակերպությունների համար ստեղծեց Վիժն Ֆանդ Ինթերնեյշնլ կրոնական շահույթ չհետապնդող կորպորացիան: Վիժն Ֆանդը.
1. Պետք է ապահովի ընդհանուր կառավարումը, ռիսկերի կառավարման վերահսկողությունը և մասնագիտական խորհրդատվությունը/աջակցություն բոլոր միկրոֆինանսական կազմակերպություններին, որոնք իր կամ Վորլդ Վիժն սեփականության կամ վերահսկողության ներքո են:
2.Պետք է կառավարի բոլոր միկրոֆինանսական կազմակերպությունների ներդրումային գործընթացները` ներառյալ պարտքային ֆինանսավորման և նվիրատվությունները ստացվող Վիժն Ֆանդի և երրորդ կողմերից:
|