Հեռ.: (374 10) 20 28 22
 
ՀԱՅ
ENG
 
 
Ծառայություններ
Սպառողական Վարկեր

Այս վարկատեսակը նախատեսված է ֆիզիկական անձանց համար, ովքեր սպառողական գնումների իրականացման ֆինանսավորման և ընտանեկան կարիքների համար ազատ միջների անհրաժեշտություն ունեն:
 
Ծառայություններ

Այս վարկը հատուկ ուսանողների համար է, որը հնարավորություն է տալիս նրանց ստեղծել սեփական վարկային պատմությունը

 

Պայմաններ Նկարագիր
Վարկի տեսակ Կրթական (ՀՀ օրենսդրության շրջանակներում՝ սպառողական վարկ)
Վարկառու Ուսանող և/կամ ուսանողի ծնողներ (ընտանիքի այլ վարկունակ անդամ)
Դիմումի վճար 2 500 ՀՀ դրամ 
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկային գծի առավելագույն գումար 2 000 000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար՝ ըստ տրանշի 2 000 000 ՀՀ դրամ
Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար տրամադրվում է մեկ վարկ, որի գումարը չի կարող գերազանցել ուսման տարեկան վարձի չափը: 
Վարկի նվազագույն գումար՝ ըստ տրանշի 50 000 ՀՀ դրամ
 Յուրաքանչյուր ուսանողի մասով առավելագույն տրանշների/վարկերի քանակը Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար կարող է տրամադրվել միայն մեկ վարկ/տրանշ, իսկ ամբողջ ուսումնառության ընթացքում տրամադրված վարկերի քանակը չի կարող գերազանցել 4 վարկը/տրանշը: 
Վարկի/տրանշի ժամկետ Առավելագույնը՝96 ամիս/ 8 տարի
Մայր գումարի մարման հաճախականություն
  •  Ուսումնառության տարիներին վարկի մայր գումարի դադարի շրջան, իսկ ուսումնառության ավարտից հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: 
  • Յուրաքանչյուր տրանշի համար մայր գումարի մարման առաջին ամսաթիվը սահմանվում է ուսման ավարտին հաջորդող սեպտեմբերի 15-ը, ընդ որում՝ մայր գումարը մարվում է հավասարաչափ մայր գումարի մարումներով՝ 48 վճարների միջոցով: 
Տոկոսագումարի մարման հաճախականություն Յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ
Մայր գումարի և տոկոսագումարների մարման  կարգ
  • Տոկոսադրույքը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ
  • Մայր գումարը վճարվում է հավասարաչափ մարման եղանակով
Անվանական տարեկան տոկոսադրույք  12 %
Սահմանափակումներ
  • Վարկառուի տարիքը պետք է գերազանցի 18-ը
  • Վարկը տրամադրվում է միայն բակալավրի ուսանողների ուսման վճարների մարման նպատակով:
Փաստացի տարեկան տոկոսադրույք 15 % - 17%
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ 
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ 
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ 
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: 
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ՝ 
ԵՐԵՎԱՆ, ԵՐ. ՔՈՉԱՐ 19/19:


Փաստացի տարեկան տոկոսադույքի հաշվարկման օրինակ՝

Անվանական տոկոսադրույք - 12 %
Անվանական սպասարկման վճար - 0.2 %
Վարկի գումար - 500,000 ՀՀ դրամ
Մինջնորդավճար - 2500 ՀՀ դրամ
Վարկավորման ժամկետ - 69 ամիս
Ընդամենը Ընկերությանը վճարվելքի գումարը՝ 796,500
 ՀՀ դրամ
Փաստացի տարեկան տոկոսադրույքը՝ 16.5 %
Ամսական սպասարկման վճար 0.2 % վաղաժամկետ մարվող վարկերի դեպքում՝գանձումն իրականացվում է՝ ըստ օգտագործված օրերի քանակի  
Ապահովության (գրավի) տեսակ
  • Առնվազն մեկ երաշխավորություն, ընդ որում` այն դեպքում, երբ ուսանողն է հանդիսանում վարկառու և չունի փաստաթղթային հիմնավորված եկամուտ, ապա առնվազն մեկ երաշխավորը պետք է լինի` վարկունակ ծնող(ներ)ից մեկը, քույը/եղբայրը կամ 30 տարեկանը լրացած այլ ազգական: Իսկ այն դեպքերում, երբ վարկառուն ծնողն է կամ քույր/եղբայրը, ապա հարկավոր է առնվազն մեկ Ընկերության պահանջներին բավարարող երաշխավոր
  • Կախված վարկառուի և տնտեսության վարկունակության աստիճանից կարող են պահանջվել լրացուցիչ այլ երաշխավորություններ:
Վարկառուի կողմից պարտավորությունների ժամանակին չկատարման դեպքում կիրառվող տույժեր Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ ժամկետանց պարտավորության  (տոկոս, մայր գումար)  0.4%-ի չափով` սկսած կետանցի առաջին օրվանից
 
Վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր հերթական ժամկետանց վճարման համար վճարել նաև միանվագ տուգանք` հետևյալ կարգով`
·       Մինչև  500.000 ՀՀ դրամ վարկային պայմանագրերի դեպքում` 3000 ՀՀ դրամ,
·       500.001-ից մինչև 600.000 ՀՀ դրամ վարկային պայմանագրերի դեպքում`  5000 ՀՀ դրամ:


Միանվագ տուգանք չի կիրառվում այն դեպքերում, երբ ժամկետանց ամբողջ գումարը չի գերազանցում 500 ՀՀ դրամը և վճարվում է վճարման ենթակա ամսաթվի հաջորդ աշխատանքային օրը:

Պարտավորությունների չկատարման դեպքում պարտավորությունը կարող է մարվել 
վարկառուի այլ գույքի հաշվին

 
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ  ՉԿԱՏԱՐԵՔ  ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ  ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ
Վարկի վաղաժամկետ (ներառյալ մասնակի) մարման պայմաններ Վարկի մասնակի կամ ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում,
անկախ ժամկետից, միջնորդավճար չի գանձվում:
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ (հաճախորդի հանձնարարությամբ բարձրագույն ուսումնական հաստատության հաշվին փոխանցելով)
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հայտատուին  տեղեկացման ժամկետ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 18 աշխատանքային ժամ
Վարկը հաստատող օղակ Փոքր վարկային հանձնաժողով
Վարկի ձևակերպման վայր Կազմակերպության ստորաբաժանումների գրասենյակներ
Վարկի տրամադրման վրա ազդող գործոններ  - Վարկային պատմություն
 - Վարկը և տոկոսագումարները վճարելու կարողություն, վարկային ռիսկ
 - Համապատասխանություն Կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջներին



Կազմակերպությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/05-ի:
Ընդունելի ԲՈՒՀ-երի ցանկը -ՀՀ Պետական Բարձրագույն ուսումնական հաստատություններ
-ՀՀ գործող լիցենզավորված և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ
-ՀՀ գործող արտերկրի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ



Վարկի մարման գրաֆիկի օրինակ (եթե ամսական սպասարկման վճարը 0.2 % է)

 Վարկի գումարը
(ՀՀ դրամ)
Վարկի ժամկետը
Արտոնյալ ժամանակահատվածում
(48 
ամիս)
Արտոնյալ ժամանակահատվածից հետո
(72 ամիս)
Ամսական մարման չափը
1 600 000 ՀՀ դրամ/ 4 տրանշ
400 000 ՀՀ դրամի չափով
4,500-18,000 34,441


 
 

Վարկ ստանալու համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը`

Ա. Վարկ ստանալու դիմում 
Բ. Վարկառուի անձնագրի բնօրինակը և պատճեն 
Գ. Ուսանողի և երաշխավորների անձնագրերի և հանրային ծառայությունների համարանիշերի(սոց. քարտ)բնօրինակները և պատճենները
Դ. Եկամուտները հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես`
·         Ուսանողի, վարկառուի և Ընտանիքի այլ անդամների աշխատավայրից տեղեկանք(առկայության դեպքում)
·         Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող Հայտատուիև/կամ երաշխավորների գյուղացիական տնտեսության վերաբերյալ տեղեկանք(ըստ պահանջի)
·         Անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Հայտատուի և/կամ երաշխավորի դեպքում` ԱՁ-ի գրանցման վկայականը, հարկային կոդը(ՀՎՀՀ), եկամուտները հիմնավորող փաստաթուղթ և լիցենզիա(եթե վարկառուն զբաղվում է լիցենզավորման ենթակա գործունեությամբ)
·         երաշխավորների աշխատավայրից տեղեկանք(առկայության դեպքում)
·         Հայտատուի և երաշխավորների եկամուտները և ակտիվները հիմնավորող այլ փաստաթղթեր(առկայության դեպքում)
Ե. Ուսումնական հաստատությունից ներկայացված տեղեկանք, որում առնվազն պետք է նշված լինի ուսանողի անունը, ազգանունը, ֆակուլտետը և կուրսը, ուսանողի տարեկան/կիսամյակային վարձի չափը, ուսումնական հաստատության բանկային հաշվի ռեկվիզիտները: Տեղեկանքը պետք է տրամադրված լինի ուսումնական հաստատության կնիքով` համապատասխան ֆակուլտետի դեկանի ստորագրությամբ:


Էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆ
www.abcfinance.am
 

Մասնաճյուղեր,գրասենյակ.

Սիսիան մասնաճյուղ
Իսրայելյան փողոց 6/6
ք. Սիսիան
Ստեփանավանի մասնաճյուղ
Գ. Նժդեհի փ. 6ա
ք. Ստեփանավան
Վայոց Ձորի մասնաճյուղ
Պարույր Սևակի 4/02
ք. Եղեգնաձոր
Նոր Բայազետ մասնաճյուղ
Զորավար Անդրանիկի 31
ք. Գավառ
Բոլոր Մասնաճյուղերը
Թարմացվել է ` 02.08.2017(12:35)
| | | | | |
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© ՍԵՖ Ինտերնեյշնլ: 2011 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: