Հեռ.: (374 10) 20 28 22
 
ՀԱՅ
ENG
 
 
Ծառայություններ
ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐ
Այս վարկատեսակը նրանց համար է, ովքեր զբաղվում են  փոքր և միջին ձեռնարկատիրությամբ և ունեն շրջանառու միջոցների ու կապիտալ ներդրումներ կատարելու կարիք: 
 
Ծառայություններ
 Բիզնեսի զարգացման համար երաշխավորությամբ  տրամադրվող դոլարային բիզնես էքսպրես վարկեր  
 
 
 
Պայմաններ Նկարագիր
Վարկառու Անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ
Դիմումի վճար 5 000 ՀՀ դրամ 
Վարկի արժույթ ԱՄՆ դոլար
Վարկի գումար մինչև 3000  ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետ  3-28 ամիս՝ շրջանառու միջոցների համալրում, կապիտալ ներդրումներ
Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն Ամսական մեկ անգամ։
Յուրաքանչյուր տարվա հունվար և փետրվար ամիսներին  սահմանվում է մայր գումար մարման դադարի շրջան. տվյալ ամիսներին հաճախորդը վճարում է միայն տոկոսագումարներ:
Անվանական տարեկան տոկոսադրույք  13% 
Սահմանափակումներ Վարկավորվում են միայն այն բիզնեսները, որոնք առնվազն վերջին 3 ամիս ժամանակահատվածում գործում են:
Վարկի և տոկոսագումարի մարման կարգ
  • Վարկի և տոկոսագումարի մարումն իրականացվում է անուիտետի եղանակով (հավասարաչափ մարման եղանակով՝ վարկի հիմնական գումար գումարած տոկոսագումար)։
  • Տոկոսադրույքը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ:
Ապահովության (գրավի) տեսակ
  • Մինչև 1.500 ԱՄՆ դոլարի (ներառյալ) հայտերի դեպքում երաշխավորություն առնվազն 1  անձի երաշխավորություն
  • 1.500 ԱՄՆ դոլարը գերազանցող հեյտերի դեպքում՝ առնվազն 2 անձի երաշխավորություն
Վարկի տրամադրման միջնորդավճար  3 % գանձվում է վարկի տրամադրման պահին
Ամսական սպասարկման վճար  0.2%  վաղաժամկետ մարվող վարկերի դեպքում՝գանձումն իրականացվում է՝ըստ օգտագործված օրերի քանակի 
Վարկառուի կողմից պարտավորությունների ժամանակին չկատարման դեպքում կիրառվող տույժեր Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ ժամկետանց պարտավորության (մայր գումար, տոկոս)  0.3%-ի չափով սկսած կետանցի առաջին օրվանից:
Վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր հերթական ժամկետանց վճարման համար վճարել նաև միանվագ տուգանք հետևյալ կարգով`
  • Մինչև 2000 ԱՄՆ դոլար վարկային պայմանագրերի դեպքում` 3000 ՀՀ դրամ,
  • 2001-ից մինչև 3000 ԱՄՆ դոլար վարկային պայմանագրերի դեպքում` 5000 ՀՀ դրամ.
Միանվագ տուգանք չի կիրառվում այն դեպքերում, երբ ժամկետանց ամբողջ գումարը չի գերազանցում 500 ՀՀ դրամը և վճարվում է վճարման ենթակա ամսաթվի հաջորդ աշխատանքային օրը:

Պարտավորությունների չկատարման դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ
Վարկի վաղաժամկետ (ներառյալ մասնակի) մարման պայմաններ Ընկերությունն իրավունք է ձեռք բերում Վարկառուից գանձել տույժ վաղաժամկետ մարվող գումարի 1%-ի չափով, եթե վարկառուն վարկը ստանալուց հետո առաջին 4 ամսվա ընթացքում վաղաժամկետ ամբողջությամբ մարում է վարկը, հակառակ դեպքերում որևէ միջնորդավճար չի գանձվում:
Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ կամ Անկանխիկ` վարկառուի բանկային հաշվին վարկի գումարիփախանցմամբ, Կազմակերպության տարանցիկ հաշվին փոխանցմամբ կամ բանկային չեկի միջոցով
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ևհայտատուին տեղեկացման ժամկետ Վարկը տրամադրվում է վարկային պայմանագրի և դրաապահովության պայմանագրերի կնքումից հետո` մեկ օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ Հաճախորդի և Ընկերության համաձայնությամբ
Վարկը հաստատող օղակ Սահմանված է ներքին այլ իրավական ակտերով
Վարկի ձևակերպման վայր "ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ" ՍՊԸ-ի ստորաբաժանումների գրասենյակներ
Վարկի տրամադրման վրա ազդող գործոններ • Վակառուի կողմից իրականացվող տնտեսական գործունեության առանձնահատկություններ
• Վարկառուի գործունեության ֆինանսական ցուցանիշներ
• Վարկառուի տնտեսական գործունեության պատմություն, ներկայիս վիճակ
• Վարկային պատմություն
• Վարկը և տոկոսագումարները վճարելու կարողություն, վարկային ռիսկ
• Համապատասխանություն Կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջներին
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
 

Վարկի մարման գրաֆիկի օրինակ.

 Վարկի գումարը
(ԱՄՆ դոլար)
Վարկի ժամկետը
12 ամիս 24 ամիս
Ամսական մարման չափը
2000 182 99
3000 273 148
Տոկոսները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման վճարները, տուժանքները, վճարվում են ՀՀ դրամով,
համաձայն
“ՀՀ արժույթային կարգավորման և արժույթային վերահսկողության մասին” ՀՀ օրենքի:

Վարկ ստանալու համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը`


Անհատ ձեռնարկատերերի դեպքում
Ա. Վարկ ստանալու դիմում/հայտ
Բ. Վարկառուի Անձնագրի բնօրինակ և պատճեն
Գ. Վարկառուի հանրային ծառայությունների համարանիշի (սոց. քարտ) բնօրինակը և պատճեն
Դ. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը կամ քաղվածք տրված ՀՀ ԱՆ ԻԱՊՌ պետական միասնական գրանցամատյանից
Ե. Հարկային կոդ (ՀՎՀՀ)
Զ. Լիցենզիա (եթե վարկառուն զբաղվում է լիցենզովորման ենթակա գործունեությամբ)
է. Վարկառուի եկամուտների հաշվարկը հիմնավորող փաստաթուղթ
Ը. Ամուսնության, կողակցի մահվան, ամուսնալուծության վկայականի պատճեն (անհրաժեշտության դեպքում)
Թ. Տեղեկանք վարկառուի բնակավայրից (երրորդ ձև) կամ անձնագրային սեղանից (անհրաժեշտության դեպքում)
Ժ. Հարկային, ֆինանսական և այլ հաշվետվություններ (անհրաժեշտության դեպքում)
Ի. Այլ գույքի (ակտիվների) սեփականությունը հիմնավորող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)
Լ. Վարկունակության գնահատման համար վարկային մասնագետի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ այլ փաստաթղթեր
Խ. Datalex համակարգից հարցում քաղաքացիական, վարչական, քրեական, սնանկության և վճարման կարգադրությունների մասով (ըստ հնարավորության/անհրաժեշտության)
Ծ. e-register.am և taxservice.am համակարգերից բիզնեսի գործող լինելու մասին համապատասխան հարցումներ
 
Իրավաբանական անձանց դեպքում
Ա. Վարկ ստանալու դիմում/հայտ
Բ. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայական,
Գ. Քաղվածք տրված ՀՀ ԱՆ ԻԱՊՌ պետական միասնական գրանցամատյանից
Դ. Կանոնադրություն
Ե. Հարկային կոդ (ՀՎՀՀ)
Զ. Իրավաբանական անձի համապատասխան լիազորություն ունեցող օղակի` վարկ ստանալու որոշում
Է. Տնօրենի անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ)
Ը. Բաժնետերերի կամ մասնակիցների անձնագրեր և հանրային ծառայությունների համարանիշեր (սոց. քարտ)
Թ. Լիցենզիա (եթե վարկառուն զբաղվում է լիցենզավորման ենթակա գործունեությամբ)
Ժ. Բանկային հաշիվների ամփոփագիր (անհրաժեշտության դեպքում)
Ի. Ֆինանսական հաշվետվություններ (Ձև 1-5) (անհրաժեշտության դեպքում)
Լ. Տեղեկանք հարկային մարմնից` բյուջեի հանդեպ ունեցած պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում)
Խ. Վարկունակության գնահատման համար վարկային մասնագետի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ այլ փաստաթղթեր
Ծ. Datalex համակարգից հարցում քաղաքացիական, վարչական, քրեական, սնանկության և վճարման կարգադրությունների մասով (ըստ հնարավորության/անհրաժեշտության)
Կ. e-register.am և taxservice.am համակարգերից բիզնեսի գործող լինելու մասին համապատասխան հարցումներ
Մասնաճյուղեր,գրասենյակ.

Աբովյան մասնաճյուղ
Օգոստոսի 23, թիվ 1/2
ք. Աբովյան
Մասիս մասնաճյուղ
Մ. Հերացու փողոց 13
ք. Մասիս
Նոր Բայազետ մասնաճյուղ
Զորավար Անդրանիկի 31
ք. Գավառ
Սիսիան մասնաճյուղ
Իսրայելյան փողոց 6/6
ք. Սիսիան
Բոլոր Մասնաճյուղերը
Թարմացվել է ` 02.08.2017(12:35)
| | | | | |
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© ՍԵՖ Ինտերնեյշնլ: 2011 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: