Հեռ.: (374 10) 20 28 22
 
ՀԱՅ
ENG
 
 
Ծառայություններ
ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐ
Այս վարկատեսակը նրանց համար է, ովքեր զբաղվում են  փոքր և միջին ձեռնարկատիրությամբ և ունեն շրջանառու միջոցների ու կապիտալ ներդրումներ կատարելու կարիք: 
 
Ծառայություններ

Բիզնեսի զարգացման համար տրամադրվող վարկեր

 

Պայմաններ Նկարագիր
Վարկառու Անհատ ձեռնարկատեր, Իրավաբանական անձ
Դիմումի վճար 5 000 ՀՀ դրամ 
Վարկի արժույթ ԱՄՆ դոլար
Վարկի գումար 250 – 60,000 ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետ Վարկերի և վարկային գծերի տրանշների դեպքում՝ 3-36 ամիս
Վարկային գծերի դեպքում մինչև 11 տարի

Մայր գումարի մարման հաճախականություն
Ամսական մեկ անգամ: 
-Յուրաքանչյուր տարվա հունվար և փետրվար ամիսներին  սահմանվում է մայր գումար մարման դադարի շրջան. տվյալ ամիսներին հաճախորդը վճարում է միայն տոկոսագումարներ:

-Հաճախորդի և վարկ հաստատող օղակի փոխադարձ համաձայնությամբ հնարավոր է սահմանել նաև վարկի մայր գումարի մարման դադարի շրջան տրամադրման պահից մինչև 3 ամիս:
Տոկոսագումարի մարման հաճախականություն Ամսական մեկ անգամ
Վարկի և տոկոսագումարի մարման կարգ
  • Վարկի հիմնական գումարի մարումը կառուցվում է՝ ելնելով յուրաքանչյուր գործի յուրահատկությունից
  • Տոկոսադրույքը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ
Սահմանափակումներ
  • Վարկավորվում են միայն այն բիզնեսները, որոնք առնվազն վերջին 3 ամիս ժամանակահատվածում գործում են
Անվանական տոկոսադրույք
  • Մինչև 10 000 ԱՄՆ դոլարի (ներառյալ) վարկերի դեպքում` 9%, բացառությամբ՝ 10,000 ԱՄՆ դոլարը գերազանցող վարկային գծերի շրջանակներում տրամադրվող վարկերի
  • 10 000 ԱՄՆ դոլարը գերազանցող վարկերի և/կամ 10,000 ԱՄՆ դոլարը  գերազանցող վարկային գծերի շրջանակներում տրամադրվող վարկերի դեպքում՝ 12%; 
Ամսական սպասարկման վճար  
  • 0.5% (միայն մինչև 10 000 ԱՄՆ դոլարի (ներառյալ) վարկերի դեպքում, բացառությամբ՝ 10,000 ԱՄՆ դոլարը գերազանցող վարկային գծերի շրջանակներում տրամադրվող վարկերի
  •  Վաղաժամկետ մարվող վարկերի դեպքում՝ գանձումն իրականացվում է ՝ ըստ օգտագործված օրերի քանակի
Ապահովության(գրավի) տեսակ
  • Անշարժ գույք
     
  • Շարժականգույք
     
  • Երաշխավորություն (որոշ դեպքերում՝ ի լրումն գույքի գրավի), որպես հավելյալ միջոց
Վարկ/ապահովության միջոց հարաբերակցություն  70% անշարժ գույքի դեպքում
 40%-60%  շարժական գույքի դեպքում, ըստ իրացվելիության
Վարկի տրամադրման միջնորդավճար 3%, բայց ոչ ավել քան 450.000 ՀՀ դրամը - գանձվում է վարկի տրամադրման պահին
Ապահավագրություն -Շարժական գույքի դեպքում՝Ապահովագրությունը  իրականացվում է Վարկային Հանձնաժողովի որոշմամբ:
Վարկային հանձնաժողովի որոշման համաձայն՝վարկառուն վարկիգումարի չափով կամ գրավի շուկայական արժեքով պետք է ապահովագրի շարժական գույքը Ընկերության կողմից առաջարկված և/ կամ վարկառուի կողմից ընտրված ապահովագրական ընկերություններից որևէ մեկում, ընդորում` գրավի ապահովագրության համար Վարկառուն կատարում է ապահովագրության ծախս` ապահովագրության դրույքին համապատասխան, որը վարկի գործողության ողջ ընթացքում տարեկան կազմումէ վարկի գումարի կամ գրավի շուկայական արժեքի`(0.5-2.5)%-ի չափով; 

-Գրավի պայմանագրում նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Կազմակերպությունը կարող է պահանջել վարկի վաղաժամկետ մարում:
Վարկառուի կողմից պարտավորությունների ժամանակին չկատարման դեպքում կիրառվող տույժեր Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ ժամկետանց պարտավորության  (տոկոս, մայր գումար)  0.3%-ի չափով սկսած ժամկետանցի առաջին օրվանից
 
Վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր հերթական ժամ
կետանց վճարման համար վճարել նաև միանվագ տուգանք` հետևյալ կարգով`
·       Մինչև  500.000 ՀՀ դրամ կամ 2000 ԱՄՆ դոլար վարկային պայմանագրերի դեպքում` 3000 ՀՀ դրամ,
·       500.001-ից մինչև 1.000.000 ՀՀ դրամ կամ 2001-ից մինչև 3500 ԱՄՆ դոլար վարկային պայմանագրերի դեպքում` 5000 ՀՀ դրամ.
·       1.000.001-ից մինչև 1.500.000 ՀՀ դրամ կամ 3501-ից մինչև 5000 ԱՄՆ դոլար վարկային պայմանագրերի դեպքում` 7500 ՀՀ դրամ,
·        1.500.001-ից մինչև 2.000.000  ՀՀ դրամ  կամ 5001-ից մինչև 7000 ԱՄՆ դոլար վարկային պայմանագրերի դեպքում` 10000 ՀՀ դրամ,
·       2.000.001 ՀՀ դրամը կամ 7001 ԱՄՆ դոլար գումարը գերազանցող վարկային պայմանագրերի դեպքում` 15000 ՀՀ դրամ:

Պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունը  կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին
 
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ  ՉԿԱՏԱՐԵՔ  ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ  ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ
Վարկի վաղաժամկետ (ներառյալ մասնակի) մարման պայմաններ Ընկերությունն իրավունք է ձեռք բերում Վարկառուից գանձել տույժ վաղաժամկետ մարվող գումարի1%-իչափով, եթե Վարկառուն վարկը ստանալուց հետո առաջին 4 ամսվա ընթացքում վաղաժամկետ ամբողջությամբ մարում է վարկը, հակառակդեպքերում որևէ միջնորդավճար չի գանձվում
Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ կամ Անկանխիկ (վարկառուի բանկային հաշվին վարկի գումարի փախանցմամբ, կամ կազմակերպության տարանցիկ հաշվին փոխանցմամբ):
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հայտատուին տեղեկացման ժամկետ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 7 բանկային օր։
Վարկի տրամադրման վրա ազդող գործոններ • Վակառուի կողմից իրականացվող տնտեսական գործունեության առանձնահատկություններ
• Վարկառուի գործունեության ֆինանսական ցուցանիշներ
• Վարկառուի տնտեսական գործունեության պատմություն, ներկայիս վիճակ
• Վարկային պատմություն
• Վարկը և տոկոսագումարները վճարելու կարողություն, վարկային ռիսկ
• Համապատասխանություն Կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջներին
Վարկի տրամադրման ժամկետ   Վարկը տրամադրվում է վարկային պայմանագրի և դրա ապահովման միջոց հանդիսացող համապատասխան պայմանագր(եր)ի պատշաճ կերպով վավերացման և դրանից ծագող իրավունքների` պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրանցվելուց հետո` մեկ օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ Վարկառուի և Ընկերության համաձայնությամբ
 
Վարկը հաստատող օղակ Սահմանված է ներքին այլ իրավական ակտերով
Վարկի ձևակերպման վայր  "ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ" ՍՊԸ-ի ստորաբաժանումների գրասենյակներ
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
"ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ" ՍՊԸ-ում 1 (մեկ) տարվա ձեռնարկատիրական պատշաճ վարկային պատմություն ունեցող հաճախորդը, որը վարկային պատմության մեջ չունի ժամկետանց օրեր կամ ունի մասնակի ժամկետանց օրեր և որոնց ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրը, երբեք չի դասակարգվել, ապա այդ հաճախորդի նկատմամբ կիրառվում է սահմանված տոկոսադրույքից 1% նվազեցում:
 

Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա

Վարկի մարման գրաֆիկի օրինակ.

 Վարկի գումարը
(ԱՄՆ դոլար)
Վարկի ժամկետը
24 ամիս                                36 ամիս                                
Ամսական մարման չափը
5.000 253 184
15.000 713 505

Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում տոկոսները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման վճարները, տուժանքները, վճարվում են ՀՀ դրամով, համաձայն  “ՀՀ արժույթային կարգավորման և արժույթային վերահսկողության մասին” ՀՀ օրենքի:
 
 
 
Վարկ ստանալու համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը`
 

Անհատ ձեռնարկատերերի դեպքում

Ա. Վարկ ստանալու դիմում, հայտ
Բ. Վարկառուի Անձնագրի բնօրինակ և պատճեն 
Գ. Վարկառուի հանրային ծառայությունների համարանիշի (սոց. քարտի) բնօրինակը և պատճեն
Դ. 
Անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականը
Ե. Հարկային կոդ (ՀՎՀՀ)
Զ. Լիցենզիա (եթե վարկառուն զբաղվում է լիցենզովորման ենթակա գործունեությամբ)
Է. Վարկառուի եկամուտների հաշվարկը հիմնավորող փաստաթուղթ
Ը. Ամուսնության մահվան, ամուսնալուծության վկայականի պատճեն (անհրաժեշտության դեպքում)
Թ. Տեղեկանք վարկառուի բնակավայրից (երրորդ ձև) կամ անձնագրային սեղանից (անհրաժեշտության դեպքում)
Ժ. Հարկային, ֆինանսական և այլ հաշվետվություններ (անհրաժեշտության դեպքում)
Ի. Այլ գույքի (ակտիվների) սեփականությունը հիմնավորող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)
Լ. Վարկունակության գնահատման համար վարկային մասնագետի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ այլ փաստաթղթեր
Խ. Datalex համակարգից հարցում քաղաքացիական, վարչական, քրեական, սնանկության և վճարման կարգադրությունների մասով,
Ծ. e-register.am և taxservice.am համակարգից բիզնեսի գործող լինելու մասին համապատասխան 
 հարցումներ

Իրավաբանական անձանց դեպքում 
Ա. Վարկ ստանալու դիմում/հայտ
Բ. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայական,
Գ. Քաղվածք տրված ՀՀ ԱՆ ԻԱՊՌ պետական միասնական գրանցամատյանից
Դ. Կանոնադրություն Ե. Հարկային կոդ (ՀՎՀՀ)
Զ. Իրավաբանական անձի համապատասխան լիազորություն ունեցող օղակի` վարկ ստանալու որոշում
Է. Տնօրենի անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ)
Ը. Բաժնետերերի կամ մասնակիցների անձնագրեր և հանրային ծառայությունների համարանիշեր (սոց. քարտ)
Թ. Լիցենզիա (եթե վարկառուն զբաղվում է լիցենզավորման ենթակա գործունեությամբ)
Ժ. Բանկային հաշիվների ամփոփագիր (անհրաժեշտության դեպքում)
Ի. Ֆինանսական հաշվետվություններ (Ձև 1-5) (անհրաժեշտության դեպքում)
Լ. Տեղեկանք հարկային մարմնից` բյուջեի հանդեպ ունեցած պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում)
Խ. Վարկունակության գնահատման համար վարկային մասնագետի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ այլ փաստաթղթեր
Ծ. Datalex համակարգից հարցում քաղաքացիական, վարչական, քրեական, սնանկության և վճարման կարգադրությունների մասով (ըստ հնարավորության/անհրաժեշտության)
Կ. e-register.am և taxservice.am համակարգերից բիզնեսի գործող լինելու մասին համապատասխան հարցումներ

 
 

Մասնաճյուղեր,գրասենյակ.

Երևան մասնաճյուղ
Երվանդ Քոչարի փողոց 19/19
ք. Երևան
Գյումրի մասնաճյուղ
Տիգրան Մեծի 1/3
ք. Գյումրի
Իջևան մասնաճյուղ
Ա. Մելիքբեկյան, 4
ք. Իջևան
Սիսիան մասնաճյուղ
Իսրայելյան փողոց 6/6
ք. Սիսիան
Բոլոր Մասնաճյուղերը
Թարմացվել է ` 02.08.2017(12:35)
| | | | | |
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© ՍԵՖ Ինտերնեյշնլ: 2011 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: