Հեռ.: (374 10) 20 28 22
 
ՀԱՅ
ENG
 
 
Գործընկերներ
ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ ՍՊԸ-ի գործընկերները
 
 
ՍԵՖ-ը համագործակցում է Վորլդ Վիժն միջազգային դոնորային ցանցի անդամների հետ:





Մասնավորապես, WVUS, WVUK, WV Swiss և WV Canada հանդիսանում են ՍԵՖ-ի ամենաակտիվ դոնորներից:






2007թ.-ից ՍԵՖ-ը համագործակցում է “BlueOrchard Finance S.A.” ներդրումային կազմակերպության հետ:

BlueOrchard Finance S.A. կազմակերպությունը միկրոֆինանսական հաստատություններին վարկավորում է 2001թ.-ից` նպաստելով եկամտաբեր գործունեությունների և ֆինանսական համակարգի զարգացմանն ու կարիքավոր բնակչության կենսավիճակի բարելավմանը:
 


                             
                                             KIVA PLATFORM 



2010թ.-ից ի վեր ՍԵՖ-ը հանդիսանում է ԿԻՎԱ-յի հայաստանյան 3 գործընկերներից մեկը: Ներկայումս ՍԵՖ-ն ունի  720,000 ԱՄՆ դոլարից ավելի վարկային պորտֆել ԿԻՎԱ-յի հետ համագործակցության շրջանակներում:

ԿԻՎԱ-ն ոչ առևտրային կազմակերպություն է, որի առաքելությունն է միացնել մարդկանց վարկավորման միջոցով աղքատություն զսպելու նպատակով:  Զուգակցելով ինտերնետային ցանցը և միկրոֆինանսական կազմակերպությունների համաշխարհային ցանցը`  ԿԻՎԱ -ն հնարավորություն է ստեղծում անհատներին մինչև 25 ԱՄՆ դոլարի գումարի չափով վարկեր տրամադրելու, որով վերջիններիս օգնում են ստեղծել հնարավորություններ ամբողջ աշխարհում:  ԿԻՎԱ - ն հիմնադրվել է 2005թ. և ունի ավելի քան 140 գործընկեր միկրոֆինանսական կազմակերպություններ ամբողջ աշխարհում:


    responsAbility

 

 


 2008թ.-ից ՍԵՖ-ը սկսեց համագործակցել «responsAbility» զարգացման կառույցի հետ, որի միջոցներն օգտագործվում են միկրոֆինանսավորման նպատակով:

«responsAbility»-ն միջազգային հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է միկրոֆինանսավորման զարգացման միջոցով նվազեցնել աղքատությունը ողջ աշխարհում: Յուրաքանչյուր տարի «Planet Finance»-ը տարբեր ծրագրերի միջոցով միջազգային կայուն ներդրումային ցանցի օգնությամբ աջակցում է մի քանի միլիոն միկրոձեռնարկատերերի աշխարհի մոտ 60 երկրներում :  

 

 

    



                                         Developing World Market



2007թ.-ից ՍԵՖ-ը սկսեց համագործակցել «DWM» ներդրումային բանկի  հետ: 

«DWM»-ն ակտիվներ կառավարող և ներդրումային բանկ է, որը նպատակ ունի իրականացնել սոցիալական դրական ներդրումներ, որպեսզի տնտեսական և սոցիալական կայուն զարգացում ապահովի գլոբալ մասշտաբով:





                                         Triple Jump




2011թ.-ից ՍԵՖ-ը համագործակցում է Triple Jump միկրոֆինանսական ներդրումային կառավարիչի հետ:

Triple Jump-ը միկրոֆինանասական ներդրումային կառավարիչ է` տեղակայված Ամստերդամում, որն առաջարկում է ներդրողներին ներդրումների կառավարում, և տրամադրում է վարկեր, ինչպես նաև իրականացնում է ուղղակի ներդրումներ միկրոֆինանսական ընկերություններում:

 

                             The MIX MARKET 




2006թ.-ից ի վեր ՍԵՖ-ը հանդիսանում է «Mix MARKET» ինֆորմացիոն ցանցի անդամ:

«Mix MARKET»-ը միկրոֆինանսավորման ոլորտում համաշխարհային ինֆորմացիոն ցանց է: Այն ինֆորմացիա է տրամադրում տարբեր երկրներում գործող միկրոֆինանսական կառույցների, հասարակական և մասնավոր ֆոնդերի վերաբերյալ, որոնք ներդրումներ են կատարում միկրոֆինանսական ոլորտում, միկրոֆինանսական ինստիտուտների ցանցերում, խորհրդատվական ընկերություններում և պետական ու վերահսկողություն իրականացնող գործակալություններում:

 


Ապառիկ գնումների վարկավորման շրջանակներում համագործակցող խանութների ցանկ
Թարմացվել է ` 10.05.2017(17:25)
| | | | | |
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© ՍԵՖ Ինտերնեյշնլ: 2011 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: