Հեռ.: (374 10) 20 28 22
 
ՀԱՅ
ENG
 
 
Նորություններ
Նորություններ Վերջին Նորությունները
Բոլոր Նորություննրը
Նորությունների Արխիվ
2014/03/04

ՍԵՖ–ը և ՎԶԵԲ–ը $2 մլն–ի համարժեք փոխառության պայմանագրեր են ստորագրել


Փետրվարի 26-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը (ՍԵՖ) և Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) ստորագրեցին տեղական արժույթով 2 միլիոն դոլարին համարժեք փոխառության պայմանագրեր 3 տարի ժամկետով:  Այս միջոցներն ուղղվելու են վերականգնվող էներգետիկայի և էներգոխնայողության ֆինանսավորմանը և փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:
Այս գործարքը հնարավորություն կտա ՍԵՖ-ին մեծացնելու իր էներգոարդյունավետ ապրանքների ապառիկ վարկավորման և ՓՄՁ վարկավորման ծավալները: Ավելին, էներգոարդյունավետ ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկավորման դեպքում հաճախորդները հնարավորություն ունեն ետ ստանալ վարկավորվող գումարների 10 տոկոսը:
Ինչպես նշեց ՍԵՖ Ինտերնեյշնլի գործադիր տնօրեն Գարեգին Գևորգյանը. “Այս համագործակցությունը խիստ կարևոր է ՍԵՖ Ինտերենյշնլի համար: Այժմ մենք կարող ենք այս միջոցներն ուղղել թիրախային հաճախորդներին՝ հնարավորություն ստեղծելով նրանց ձեռք բերելու էներգոարդոյւնավետ սարքավորումներ ավելի մատչելի գներով։ Բացի այդ, մենք ընդլայնում ենք համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչը ինստիտուցիոնալ զարգացման նոր մակարդակ է”։

ՍԵՖ-ն առաջին լիցենզավորված միկրոֆինանսական կազմակերպությունն է Հայաստանում, և գյուղատնտեսության ֆինանսավորման շուկայի առաջատարներից է: Ընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում գյուղատնտեսական, ձեռնարկատիրական, սկսակ (ներդրումային), կրթական և սպառողական վարկեր: 
Այն իր ծառայություններն է մատուցում իր 16 մասնաճյուղերի միջոցով՝ սպասարկելով գրեթե բոլոր մարզերը: 2013թ. վերջի դրությամբ ՍԵՖ-ը սպասարկում էր ավելի քան 17,000 ակտիվ հաճախորդի:

 
| | | | | |
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© ՍԵՖ Ինտերնեյշնլ: 2011 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: