Հեռ.: (374 10) 20 28 22
 
ՀԱՅ
ENG
 
 
Նորություններ
Նորություններ Վերջին Նորությունները
Բոլոր Նորություննրը
Նորությունների Արխիվ
2012/11/23

ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ CANDLE ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

Նոյեմբերի 22-ին ՍԵՖ Ինտերնեյշնլի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ "CANDLE" մրցույթի 2-րդ փուլի հաղթող մասնակիցների պարգևատրման արարողությունը: "CANDLE" ծրագիրը նախաձեռնվել է ՍԵՖ Ինտերնեյշնլի և ՎՎՀ-ի կողմից, որի շրջանակներում առաջին անգամ հայերեն են պատրաստվում համաշխարհային ճանաչում ունեցող http://www.khanacedmy.org ինտերնետային կայքի կրթական տեսանյութերը:

Ծրագրի 2-րդ փուլը մեկնարկել էր 2012 թ. հունիսի 1-ին: 2-րդ փուլի շրջանակներում մասնակիցների կողմից ներկայացվել էին 141 տեսանյութ տարբեր բնագավառներից՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ֆինանսներ, քիմիա, մշակույթի պատմություն, տնտեսագիտություն: Ստացված տեսանյութերից պարգևավճարի արժանացան 71-ը:



Այս տեսանյութերը կտեղադրվեն Խան Ակադեմիայի հայկական էջում՝ http://www.youtube.com/user/KhanAcademyArmenian/feed:

Մրցույթի շրջանակներում պատրաստվել էին ևս մի քանի տեսանյութեր, որոնցում առկա էին որոշակի թերացումներ: Տեսանյութերի հեղինակներին առաջարկվեց վերամշակել տեսանյութերը, որից հետո նրանք ևս կստատան պարգևավճարներ:



"CANDLE՛՛ ծրագրի կարևորագույն առաքելությունը կրթությունը բոլորի համար հասանելի դարձնելն է: Կրթական այս տեսանյութերի շնորհիվ հասանելի են ինչպես ամենապարզ, այնպես էլ ամենաբարդ կրթական նյութերը տարբեր բնագավառներից: Տեսանյութը պատրաստվում և ներբեռնվում է մեկ անգամ և սովորեցոնւմ ու կրթում է բազում սերունդների:
| | | | | |
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© ՍԵՖ Ինտերնեյշնլ: 2011 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: