Հեռ.: (374 10) 20 28 22
 
ՀԱՅ
ENG
 
 
Նորություններ
Նորություններ Վերջին Նորությունները
Բոլոր Նորություննրը
Նորությունների Արխիվ
2012/05/23

ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ CANDLE ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

2012 թ. մայիսի 22-ին ՍԵՖ Ինտերնեյշնլի "Կենտրոն" մասնաճյուղում տեղի ունեցավ "CANDLE" բարեգործական ծրագրի 1-ին փուլի արդյունքների ամփոփումը: "CANDLE" ծրագիրը նախաձեռնվել է ՍԵՖ Ինտերնեյշնլի և ՎՎՀ-ի կողմից, որի շրջանակներում առաջին անգամ հայերեն են պատրաստվում համաշխարհային ճանաչում ունեցող http://www.khanacademy.org ինտերնետային կայքի կրթական տեանյութերը:
Ծրագրի առաջին փուլի շրջանակներում ընտրվել էին 40 անգլերեն տեսանյութեր` հայերեն պատրաստվելու համար: Այս նպատակով հայտարարվել էր մրցույթ, որով նախատեսված էր 50,000 ՀՀ դրամ պարգևավճար յուրաքանչյուր հայերեն տեսանյութի համար` պատրաստված անգլերեն բնօրինակի հիման վրա:
Մրցույթի առաջին փուլի արդյունքում ընդունված 16 հայտերից 4-ը պարգևատրվեցին 50,000-ական դրամով:




Մրցույթի շրջանակներում պատրաստվել էին ևս 6 հայերեն տեսանյութեր, որոնք միայն մի չափանիշով չէին համապատսսխանում մրցույթի պահանջներին: Տեսանյութերի հեղինակներին առաջարկվեց համալրել տեսանյութերը, որից հետո նրանք ևս կկարողանան ստանալ 50,000-ական ՀՀ դրամ պարգևավճար:




Պատրաստի հայերեն տեսանյութերը արդեն ներբեռնվել են Խան Ակադեմիայի հայկական էջը` http://www.youtube.com/user/KhanAcademyArmenian/feed, և հասանելի են բոլոր ցանկացողների համար:

Ծրագրի կարևորագույն առաքելությունը կրթությունը բոլորի համար հասանելի դարձնելն է: Կրթական այս տեսանյութերի շնորհիվ հասանելի են ինչպես ամենապարզ, այնպես էլ ամենաբարդ կրթական նյութերը տարբեր բնագավառներից: Տեսանյութը պատրաստվում և ներբեռնվում է մեկ անգամ, և սովորեցնում ու կրթում է բազում սերունդների:

ՍԵՖ Ինտերնեյշնլը նախատեսում է շարունակել ծրագիրը: Մոտակա ժամանակում կհայտարարվի հաջորդ փուլերի մասին, որոնց արդյունքում կշարունակվի նոր կրթական նյութերի համալրումը:

| | | | | |
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© ՍԵՖ Ինտերնեյշնլ: 2011 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: