Հեռ.: (374 10) 20 28 22
 
ՀԱՅ
ENG
 
 
Նորություններ
Նորություններ Վերջին Նորությունները
Բոլոր Նորություննրը
Նորությունների Արխիվ
2012/03/14

ՎԻՐՏՈՒԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈԼՈՐԻՆ!!!
ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է  "CANDLE" ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ




ՍԵՖ Ինտերնեյշնլը հայտարարում է CANDLE (Children Access to oNlne Digital Learning and Education)աննախադեպ մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակն է ընդլայնել օնլայն ուսումնական ռեսուրսներց օգտվելու հնարավորությունները բոլորի համար: Մրցույթի շրջանակներում թարգմանվելու են www.khanacademy.org կայքում տեղադրված ուսումնական նյութերը ամենատարբեր բնագավառներից՝ մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, տնտեսագիտություն, պատմություն: Թարգմանված նյութերը կտեղադրվեն www.youtube.com կայքում: Khanacademy - ի նյութերի հայերեն թարգմանությունը հնարավորույթուն կտա իրագործել կայքի և վերջինիս հիմնադրի նպատակը, այն է՝  ՛՛Նպաստել ցանկացած տարիքի սովորողների կրթությանը՛՛:


    
 
Khanacademy կայքը հիմնադրվել է 2006 թ. Սալման Խանի կողմից: Այն ներառում է ավելի քան 2400 միկրոդասախոսություններ բազմաթից բնագավառներից:
Կարևորելով նման ռեսուսների հասանելիությունը հայերեն լեզվով՝ ՍԵՖ Ինտերնեյշնլը ողջունում է մասնակցությունը մրցույթին և նախատեսում պարգևատրումներ լավագույն թարգմանությունների հեղինակների համար: Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կայքի Աշխատատեղեր բաժնում:
| | | | | |
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© ՍԵՖ Ինտերնեյշնլ: 2011 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: