ՍԵՖ Ինտերնեյշնլը "ԿԻՎԱ'' - յի կողմից պարգևատրվել է սոցիալական արդյունավետության համար
ՍԵՖ Ինտերնեյշնլը 2010 թ.-ից ի վեր համագործակցում է "ԿԻՎԱ" ոչ առևտրային կազմակերպության հետ, որի առաքելությունն է վարկավորման միջոցով միավորել մարդկանց` աղքատությունը զսպելու նպատակով:
ՍԵՖ Ինտերնեյշնլը "ԿԻՎԱ" - յի կողմից պարգևատրվել է Սոցիալական կատարողականության նշաններով, որոնք ներկայացվում են "ԿԻՎԱ" - յի կայքում`
http://www.kiva.org/partners/169:
Սոցիալական կատարողականությունը ցույց է տալիս, թե որքանով է կազմակերպությունը դրականորեն ազդում այն համայնքերի վրա, որոնց ծառայում է:
ՍԵՖ - ը պարգևատվել է ըստ սոցիալական կատարողականության երկու ցուցանիշների` "Աղքատության հաղթահարման ֆոկուս" և "Հաճախորդների ձայն":
"Աղքատության հաղթահարման ֆոկուս" - ը ցույց է տալիս, թե որքանով է կազմակերպությունն աջակցում հասարակության ամենաաղքատ շերտերին և ձգտում բավարարել նրանց պահանջմունքները: "Աղքատության հաղթահարում" - ը ենթադրում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք են գործունեության ծավալում այնպիսի շրջաններում, որտեղ բնակչությունն ավելի աղքատ է մնացած շրջանների համեմատ, բնակչության այդ խմբերի հնարավորություններին համապատասխան ծառայությունների տրամադրում (փոքր գումարներով վարկերի տրամադրում, առանց գրավադրման վարկերի տրամադրում):
"Հաճախորդների ձայն" ցուցանիշն արտահայտում է այն, թե որքանով է կազմակերպությունը լսում իր հաճախորդներին ձգտում բավարարել նրանց պահանջմունքները: ՍԵՖ Ինտերնեյշնլը ամեն տարի իրականացնում է սոցիալական հետազոտություն` պարզելու նպատակով հաճախորդների բավարարվածությունը կազմակերպության ծառայություններով, սպասարկումով և այլ ցուցանիշներով: Ստացված ինֆորմացիայի վերլուծության հիման վրա ՍԵՖ - ը բարելավում է մատուցվող ծառայություների և սպասարկման որակը: