Մենք տրամադրում ենք վարկեր գյուղացիական տնտեսություններին, մանր և միջին ձեռներեցությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, ինչպես նաև սպառողական նպատակներով վարկերի ֆիզիկական անձանց:
Մեր անվճար ֆինանսական խորհրդատվությունը, վարկի ձևավորման արագ գործընթացը և ճկուն վարկային պայմանները նպատակ ունեն հաճախորդին ուղղորդել դեպի վարկի պարտաճանաչ վճարում, նպաստել բիզնեսի զարգացմանը, տնային տնտեսությունների բարելավմանը:
Ինչու ՍԵՖ - ը.
ՍԵՖ-ի առաքելությունն է գործարար զարգացման և ֆինանսական ծառայությունների տրամադրումը ձեռներեցներին` իրականացնելու արդյունավետ նախաձեռնություններ ի աջակցություն Հայաստանում երեխաների բարեկեցիկ կյանք հետապնդող ընտանիքներին և համայնքներին:
- ՍԵՖ -ը իր հաճախորդներին տրամադրում է վարկեր և ֆինանսական խորհրդատվություն մատչելի և հարմարավետ ձևով:
- ՍԵՖ -ը թափանցիկ ֆինանսական ինստիտուտ է, որի նպատակն է նվազագույնի հասցնել իր հաճախորդների վարկային ձախողումները:
- ՍԵՖ -ը ունի միջազգային գործընկերներ և ֆինանսական դոնորներ:
- ՍԵՖ -ը վստահելի միկրոֆինանսական ինստիտուտ է, որը Հայաստանում ունի ամենաերկար միկրոֆինանսական պատմությունը: