Հեռ.: (374 10) 20 28 22
 
ՀԱՅ
ENG
 
 
Մեր Մասին
 
 




ՍԵՖ Ինտերնեյշնլ Միկրոֆինանսական Կազմակերպության մասին

ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊԸ-ն /ՍԵՖ/ հիմնադրվել է 1997 թ-ին Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003 թ-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվեց որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: ՍԵՖ-ի միակ սեփականատերը Վիժն Ֆանդ Ինտերնեյշնլն է` Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական Ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:

ՍԵՖ Ինտերնեյշնլը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է: Այն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման:

2005 և 2006 թթ.-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը ստացավ Աղքատների սատարման խորհրդատվական խմբի (ԱՍԽԽ/CGAP) կողմից սահմանված Ֆինանսական գործարքների և հաշվետվության թափանցիկության մրցանակ: Այս մրցանակը սահմանվել է խրախուսելու միկրոֆինանսական հաստատությունների տարեկան ֆինանսական  հաշվետվությունների թափանցիկությունը: 2006 թ-ի սեպտեմբերին ՍԵՖ-ը ստացավ BB+, իսկ 2007-ին` BBB-: 2010 թ ՍԵՖ-ը ստացել է BBB-կայուն գնահատականը, և իր առաջին սոցիալական գնահատականը` BBB:

ՍԵՖ-ը MIX Market-ի կողցմից ճանաչվել է 2013թ-ի S.T.A.R. (Socially Transparent And Responsible- սոցիալապես թափանցիկ և պատասխանատու) կազմակերպություն՝ բոլոր պահանջներին համապատասխանելու համար:

ՍԵՖ Ինտերնեյշնլը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Սիսիանում, Կապանում, Արմավիրում, Արտաշատում, Թալինում, Գորիսում, Իջևանում, Ստեփանավանում, Գավառում, Վանաձորում, Միսիանում, Եղեգնաձորում, Աբովյանում, Նոյեմբերյանում, Մասիսում, Ապարանում, Էջմիածնում,Մեղրիում և Արթիկում:

 

ՍԵՖ-ի և Վորլդ Վիժն Արմենիա բարեգործական ընկերության ինտեգրացիոն քարտեզը

ՍԵՖ-ը տրամադրում է բիզնեսի և գյուղատնտեսության զարգացման վարկեր, սպառողական և հիփոթեքային վարկեր, ինչպես նաև ֆինանսական խորհրդատվություն:


ՍԵՖ-ի թիմը

ՍԵՖ-ի թիմը բաղկացած է 290 փորձառու մասնագետներից:  ՍԵՖ-ը անընդհատ աջակցում է և խթանում աշխատողների գիտելիքների զարգացմանը:


Փաստեր

Իր գործունեության տարիների ընթացքում ՍԵՖ-ը տրամադրել է ավելի քան 153 միլիոն ԱՄՆ դոլար   արժողությամբ վարկեր 133,200-ից ավելի հաճախորդների, նպաստել է 124,100 աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը` եկամտով ապահովելով շուրջ 181,000 երեխաների:

Ներկայումս ՍԵՖ-ն ունի ավելի քան 28,000 հաճախորդ: ՍԵՖ-ի պորտֆելը կազմում է ավելի քան 10,4 միլիարդ ՀՀ դրամ:


Հասցեն և հեռախոսահամարները

"ՍԵՖ Ինտերնեյշնլ
Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն" ՍՊԸ
Հայաստան, ք. Երեւան, Դ. Անհաղթ փ., 23, թիվ 44-45
հեռ. (374 10) 20 28 22, ֆաքս. (374 10) 20 28 21
Էլ. փոստ. contact@sef.am



Թարմացվել է ` 09.03.2017(16:46)
| | | | | |
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
© ՍԵՖ Ինտերնեյշնլ: 2011 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: